Գլխավոր էջ Նորություններ Միգրենի դեմ դեղամիջոցների անսպասելի արդյունավետություն ճարպակալման դեմ պայքարում

Միգրենի դեմ դեղամիջոցների անսպասելի արդյունավետություն ճարպակալման դեմ պայքարում

250
0

Տրիպտանները, որոնք հաճախ նշանակվում են միգրենի դեմ, կարող են օգտակար լինել նաեւ ճարպակալման բուժման դեպքում, նշվել է Հարավարեւմտյան համալսարանի գիտնականների նոր հետազոոտությունում։

Ճարպակալմամբ տառապող մկների վրա փորձարկումների ընթացքում պարզվել է, որ տրիպտանների ամենօրյա չափաբաժինը ստիպել է նրանց ավելի քիչ ուտել եւ քաշ կորցնել մեկ ամսում, տեղեկացվել է Journal of Experimental Medicine ամսագրում։

Ճարպակալմամբ տառապում է ԱՄՆ մեծահասակների ավելի քան 41 տոկոսը, այն բարձրացնում է սրտային հիվանդությունների, կաթվածի, դիաբետի եւ քաղցկեղի որոշ տեսակների հավանականությունը։ Ճարպակալման բուժման մեթոդների մեծ մասը  կենտրոնացած է սննդային սովորությունների եւ ֆիզիկական ակտիվության վրա։

Գիտնականներին վաղուց հայտնի է, որ սերոտոնինը ուղեղում եւ մարմնում առկա նեյրոմեդիատոր է, որը կարեւոր դեր է խաղում ախորժակի հարցում։ Բայց գոյություն ունի սերոտոնինի 15 ռեցեպտոր՝ մոլեկուլներ, որոնք սերոտոնինն ընկալում եւ ահազանգում են բջիջներին նրանց վարքագծի փոփոխության մասին։ Հետազոտողները փորձել են հասկանալ սերոտոնինային յուրաքանչյուր ռեցեպտորի դերը ախորժակի հարցում, եւ նախորդ դեղամիջոցները, ներառյալ ֆեն-ֆենը եւ լորկազերինը (Belviq), որոնք ազդել են որոշակի ռեցեպտորների վրա, հանվել են վաճառքից կողմնակի ազդեցությունների պատճառով։

Տրիպտանները, որոնք օգտագործվում են սուր միգրենների եւ կլաստերային գլխացավերի բուժման համար, ազդում են մեկ այլ ռեցեպտորի՝ սերոտոնին 1B (Htr1b)-ի վրա, որը մինչ այդ լավ ուսումնասիրված չէր՝ ախորժակի եւ քաշի կորստի համատեքստում, նշել են հետազոտողները։

«Այս բացահայտումը կարող է կարեւոր լինել դեղերի ստեղծման հարցում,- նշել են գիտնականները։- Մենք ոչ միայն պարզել ենք գոյություն ունեցող տրիպտանների վերապրոֆիլավորման պոտենցիալը, այլեւ ուշադրություն ենք դարձրել Htr1b-ին՝ որպես ճարպակալման բուժման եւ սննդի սպառման կարգավորման թեկնածուի»։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ