Գլխավոր էջ Նորություններ Բրիտանացին անհաջող թարթել է աչքերը և մեկ տարով կորցրել տեսողությունը

Բրիտանացին անհաջող թարթել է աչքերը և մեկ տարով կորցրել տեսողությունը

237
0

Բրիտանացի 67-ամյա հաշվապահ Ռոբերտ Գրեմը փակել է աչքերը արևի չափազանց վառ լույսի պատճառով և տևական ժամանակով կորցրել է տեսողությունը, գրում է Metro-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վաղ առավոտյան տղամարդը շտապելիս է եղել աշխատանքի և ճանապարհին  ստիպված է եղել ամուր փակել աչքերը վաղ շողացող արևի պատճառով։ Գրեմն աչքերում սուր ցավ է զգացել, որից հետո ամբողջ օրն աշխատավայրում անցկացրել է փակ պատուհաններով։ Այնուամենայնիվ տհաճ զգացողությունները չեն անհետացել, իսկ մի քանի ժամ անց նա արդեն գրեթե կորցրել տեսողությունը։

Հիվանդանոցում տուժածին աչքերի կաթիլներ են նշանակել, սակայն բուժումը չի օգնել։ Մի շարք հետազոտություններից հետո պարզվել է, որ տեսողության անսպասել կորստի պատճառը բլեֆարոսպազմն է եղել՝ աչքերի շուրջ գտնվող մկանի կծկումը, որը կարող է ուղեկցվել արցունքահոսությամբ ու տեսողության կորստով։

Բրիտանացուն հատուկ բուժման կուրս են նշանակել, որի շնորհիվ աչքերի մկանները թուլացել են։ Մեկ տարի անց տղամարդու վիճակը բարելավվել է և նրա տեսողությունն սկսել է վերականգնվել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ