Գլխավոր էջ Նորություններ Կրկին խորհուրդ են տալիս դիմակ կրել

Կրկին խորհուրդ են տալիս դիմակ կրել

152
0

Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան «Ռոսպոտրեբնադզոր»-ի տարածքային մարմինների եւ հիմնարկների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել, հայտնում է «Ռոսպոտրեբնադզորը»։

Հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը։ Ինչպես նշել է Աննա Պոպովան, օմիկրոնի ենթատեսակների շտամների բաղադրության մեջ նոր համամասնության ավելացման պատճառով, որոնց բնորոշ է ավելի մեծ փոխանցելիությունը, քաղաքացիներին խորհուրդ չի տրվում անտեսել նախազգուշական հիմնական միջոցները:

Հաղորդագրության համաձայն, խոցելի խմբերի, այդ թվում՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում հասարակական վայրերում դիմակ կրել, ինչպես նաեւ օգտվել հակասեպտիկ միջոցներից։ Բացի այդ, պահպանվում է COVID-19-ի դեմ վեց ամիսը մեկ վերապատվաստում կատարելու խորհրդատվությունը։

Նշվել է, որ մարդուց մարդուն ավելի հեշտությամբ փոխանցվող օմիկրոնի նոր ենթատեսակների տարածման հետ կապված ծանր դեպքերի եւ հոսպիտալացումների թվի զգալի փոփոխությունը քիչ հավանական է։ BA.4/BA.5 ենթատեսակներով առաջացած հիվանդությունը ավելի թեթեւ է ընթանում, քան ալֆա կամ դելտա շտամներից առաջացած հիվանդությունը: COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվի աճի պատճառով որեւէ հակահամաճարակային սահմանափակումների ներդրում չի պահանջվում։

2022 թվականի 27 շաբաթների արդյունքներով Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 22 683 դեպք։ Հիվանդացության ցուցանիշը կազմել է 15,46՝ 100 000 բնակչի հաշվով, ինչը 8,2 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ, եւ 6,0 տոկոսով ավելի է վերջին 4 շաբաթվա միջին ցուցանիշից, նշում է գործակալությունը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ