Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում մահվան դեպքերի հիմնական պատճառն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են

Հայաստանում մահվան դեպքերի հիմնական պատճառն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են

225
0

2022 թ. hունվար-մայիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 106.1%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 101.5%-ի համեմատ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հիմնական ժողովրդագրական ցուցանիշների համաձայն, այս տարվա հինգ ամիսներին Հայաստանում գրանցվել է 13 581 ծնունդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.4%-ով կամ 770-ով։ Նշենք, որ 2021 թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում ծնվել է 14 351 երեխա։

Նշված ժամանակահատվածում նվազել են նաև մահվան դեպքերը։ Եթե նախորդ տարվա հունվար-մայիսին գրանցվել էր 14 141 մահվան դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում մահացածների թիվը կազմել է 12 800։ Այդուհանդերձ, 2020 թ-ի հինգ ամիսների համեմատ այս տարի մահվան դեպքերն ավելացել են։

Ըստ վիճակագրության, այս տարի մահվան դեպքերի հիմնական պատճառն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են եղել. հունվար-մայիսին այս հիվանդություններից մահացել է 7 108 մարդ, 2 144-ը մահացել է նորագոյացություններից, 1 193-ը՝ շնչառական օրգանների, 543-ը՝ մարսողական օրգանների, 74-ը՝ վարակիչ և մակաբուծային հիվանդություններից։

Ինչ վերաբերում է COVID-19-ից գրանցված մահվան դեպքերին, ապա հունվար-մայիսին Հայաստանում վիրուսից մահացել է 682 մարդ, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 2 085 մարդ։

Վիճակագրությունից նաև տեղեկանում ենք, որ հինգ ամիսներին գրանցվել է 0-1 տարեկան երեխաների 97 մահվան դեպք, 0-4 տարեկան երեխաների՝ 112 դեպք։

 

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ