Գլխավոր էջ Նորություններ Պարզվում է` աչքերի գույնն ազդում առողջության վրա

Պարզվում է` աչքերի գույնն ազդում առողջության վրա

186
0

Կապույտ աչքերով մարդիկ կարող են չարորակ ուռուցքներ՝ մելանոմաներ ունենալ, իսկ դարչնագույն աչքեր ունեցողները տառապում են գլաուկոմաներով, URA.RU-ին ասել է ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, «Բժիշկ Շիլովայի կլինիկայի գլխավոր բժիշկ Տատյանա Շիլովան։

«Պիգմենտացված ծիածանաթաղանթ (դարչնագույն աչքերով – ծան.՝  URA.RU-ի) ունեցող մարդիկ հակված են այնպիսի հիվանդություն ունենալուն, ինչպիսին է գլաուկոման, որը բնութագրվում է ծիածանաթաղանթի պիգմենտի լվացազերծմամբ։ Որքան այն ավելի մեծ է, այնքան մարդն ավելի շատ է հակված այն բանին, որ պիգմենտը գլաուկոմա առաջացնի։ Այն բնորոշ է հարավային շրջաններին, որտեղ դարչնագույն աչքեր ունեցողներն ավելի շատ են, քանի որ մելանինը պահում է ուլտրամանուշակագույն ճառագայթները եւ պաշտպանիչ պիգմենտ է։ Հյուսիսային լայնությունների մարդիկ սովորաբար ավելի բաց մաշկ ունեն, արեւապաշտպան պիգմենտն ավելի քիչ է, նշանակում է՝ աչքերը արեւից պակաս պաշտպանված են։ Ուստի, այդ մարդիկ ավելի շատ են տառապում չարորակ մելանոմաներով»,- ասել է մասնագետը։

Մելանինը նաեւ մասնակցում է հետերոքրոմնի առաջացմանը. դա աչքերի գունավորման տարատեսակ է, երբ ծիածանաթաղանթները տարբեր գույն ունեն։ Բայց այս առանձնահատկությունը երբեմն հիվանդության մասին է ահազանգում։ «Հետերոքրոմիան կարող է լինել բնածին եւ ամենատարբեր համադրություններ ունենալ՝ կարող է գունավորված լինել  ամբողջ թաղանթը, մի ինչ-որ հատված, կամ որոշակի բծավորումներ կարող են լինել։ Ձեռքբերովի հետերոքրոմիան ամենից հաճախ որոշակի դեղամիջոցների արձագանքն է, որը կարող է ահազանգել մի ինչ-որ հիվանդության մասին, կամ կարող է առաջ գալ աչքերի վնասվածք։ Այդ փոփոխությունները պետք է զգուշացնեն եւ պահանջեն, որ մարդը բուժզննում անցնի»,- բացատրել է ակնաբույժը։

Երփներանգ աչքերի կամ հետերոքրոմիայի օրը նշվում է հուլիսի 12-ին։ Վիճակագրության համաձայն՝ աչքերի տարբեր գունավորում ունեցող մարդիկ կազմում են աշխարհի բնակչության ընդամենը 1 տոկոսը։ Հնում հետերոքրոմիան բազմաթիվ լեգենդներ է ծնել, օրինակ՝ հնդկացիները հավատում էին, որ տարբեր աչքեր ունեցող մարդիկ կարող են շփվել ուրվականների հետ, իսկ հին Ռուսաստանում հետերոքրոմիան կապում էին վհուկ լինելու հետ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ