Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է քաղցր մթերքի գործածությունն անդրադառնում զարկերակային ճնշման վրա

Ինչպե՞ս է քաղցր մթերքի գործածությունն անդրադառնում զարկերակային ճնշման վրա

219
0

Սննդամթերքի որոշակի տեսակների գործածությունն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն ստամոքսի վրա, այլև մյուս բոլոր օրգանների ու համակարգերի։ Օրինակ՝ քաղցր մթերքի չարաշահման դեպքում կարող է նկատվել զարկերակային ճնշման բարձրացում։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է սրտաբան Օլգա Բոկերիան։

«Ինսուլինը, որը կարգավորում է օրգանիզմում գլյուկոզայի մետաբոլիզմը, ազդում է անոթի պատերում ազոտի օքսիդի սինթեզի վրա։ Այն պատճառով, որ ինսուլինը կարող է արգելափակել ազոտի օքսիդի արտադրությունը, արյան անոթների պատերը նեղանում են, ինչն էլ, իր հերթին, առաջացնում է արյան ճնշման բարձրացում։ Այսինքն՝ յուրաքանչյուր աղանդերից, շոկոլադից, մի կտոր սպիտակ հացից կամ մի բաժին բրնձից հետո դուք ձեզ կարող եք վատ զգալ», — նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման դեպքում տոնոմետրի ցուցանիշները կարող են կրիտիկական լինել, ինչը կապված է գլյուկոզայի մեկ այլ առանձնահատկության հետ. այն դեպի իրեն է ձգում ջուրը, ինչն էլ ավելի է խթանում անոթային սպազմի առաջացումը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ