Գլխավոր էջ Նորություններ Վրաստանի նախագահը ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվելուց հետո

Վրաստանի նախագահը ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվելուց հետո

143
0

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացել է՝ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո։

«Առավելագույն զգուշավորության շահերից ելնելով` նախագահը համապատասխան թեստավորումից հետո կվերադառնա աշխատանքային միջավայր»,- հայտարարել են նախագահի աշխատակազմից։

Մամուլի ծառայությունը չի հստակեցնում, թե կոնկրետ երբ է Զուրաբիշվիլին շփվել կորոնավիրուսով հիվանդի հետ։

Օրերս նախագահը այցելել էր Վատիկան։ Պետության ղեկավարի այցը համընկել է Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Զուրաբիշվիլին մասնակցել է բազմաթիվ սոցիալական միջոցառումների։ Հռոմի պապի հետ նա ներկա է գտնվել Սիքստինյան կապելլայում պատրիարքական «Սամեբա» երգչախմբի ելույթին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ