Գլխավոր էջ Նորություններ «Դեղատանն այլևս անընթեռնելի ձեռագրից կամ ճմրթված թղթից ինֆորմացիա կարդալու խնդիր չի լինի»....

«Դեղատանն այլևս անընթեռնելի ձեռագրից կամ ճմրթված թղթից ինֆորմացիա կարդալու խնդիր չի լինի». Ծ. Սարգսյան

643
0

Ինչպես հայտնել էր ԱՆ փոխնախարար Արտակ Ջումայանը` էլեկտրոնային համակարգի անցնելը, որոշակիորեն կնվազեցնի ինչպես պոլիկլինիկաների հերթերը, այլև զերծ կմնան բժշկի անընթեռնելի ձեռագրով դեղատոմսերից:

ԱՆ ԱԱԻ Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը MedMedia.am-ի հետ զրույցում նշեց, որ այո´, դեղատանն այլևս բժշկի անընթեռնելի ձեռագրից կամ ճմրթված թղթից ինֆորմացիա կարդալու խնդիր չի լինի. «Դեղատան աշխատողը ընդամենը մի տվյալ է մուտքագրում համակարգ ու ամբողջ ինֆորմացիան աչքի առաջ է լինում, և ավտոմատ, հենց համակարգում երևում է որ դուրս է գրվել այս դեղերը և պահեստից ավտոմատ դուրս են լինում և սպասարկումն ավելի արագ է ստացվում»,- ընդգծեց Ծաղկանուշ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով` համակարգը տեխնիկապես պատրաստ է, բայց ներդրման համար բուժհաստատությունների վրա նման ծանրաբեռնվածություն չդնելու համար իրականացվում է փուլ առ փուլ: «Բոլոր պոլիկլինիկաները ներգրավված են, իրենք իրենց մոտ վերահսկող պացիենտներին բոլոր դեղերը տրամադրում են արդեն էլոկտրոնային եղանակով, զուգահեռ, թղթայինը դեռ մնում է, որովհետև դեռ փորձարկման փուլում ենք»,- ասաց ԱՆ ԱԱԻ Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը:

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ