Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները ռոբոտ ձեռքեր են մշակել մասամբ անդամալույծ մարդկանց համար

Գիտնականները ռոբոտ ձեռքեր են մշակել մասամբ անդամալույծ մարդկանց համար

198
0

Գիտնականների նոր մշակման շնորհիվ մոտ 90 վայրկյանում մարմնի վերին հատվածում շատ սահմանափակ շարժունակությամբ տղամարդը, ով մոտ 30 տարի չի կարողանում օգտագործել իր մատները, կերակրել է իրեն աղանդերով՝ օգտագործելով միտքն ու ռոբոտացված ձեռքերը, գրում է. Medical Xpress-ը:

 

Ջոնս Հոփկինսի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայի եւ Ջոն Հոփքինսի բժշկական դպրոցի ֆիզիկական բժշկության եւ վերականգնողական բաժանմունքի հետազոտողների կողմից ղեկավարված խումբն աշխատություն է հրապարակել Frontiers in Neurorobotics-ում, որում նկարագրվել է այդ վերջին սխրանքը նեյրոհամակարգչային ինտերֆեյսի («ուղեղ-համակարգիչ» ինտերֆեյսի) եւ վերջույթների մի զույգ մոդուլային պրոթեզների կիրառմամբ:

 

Այս համակարգն ուղիղ կապ է ապահովում ուղեղի եւ համակարգչի միջեւ, որը վերծանում է նեյրոնային ազդանշանները եւ «թարգմանում» դրանք՝ տարբեր արտաքին գործառույթներ կատարելով՝ էկրանի վրա կուրսորը շարժելուց մինչեւ ինքնուրույն սնվելը: Այս կոնկրետ փորձի ժամանակ ուղեղի մկանների շարժման ազդանշաններն օգնում էին կառավարել ռոբոտացված պրոթեզները:

 

Ռոբոտատեխնիկայում ամենակարեւոր առաջընթացներից մեկը, որը ցուցադրվել է հոդվածում, ռոբոտի ինքնավարության համադրությունն է՝ մարդու սահմանափակ մասնակցությամբ, երբ մեքենան կատարում է աշխատանքի մեծ մասը՝ թույլ տալով օգտվողին հարմարեցնել ռոբոտի վարքագիծն իր ցանկությամբ, նշել է հոդվածի առաջին հեղինակ Դեւիդ Հանդելմանը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ