Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր գործոններն են նպաստում սնկային վարակների զարգացմանը

Ո՞ր գործոններն են նպաստում սնկային վարակների զարգացմանը

175
0

Սնկերի՝ օրգանիզմում հայտնվելու և սնկային վարակի զարգացման ամենապարզ միջոցը անձնական հիգիենայի կանոններին չհետևելն է։ Այս մասին «АиФ»-ի հետ զրույցում ասել է ալերգոլոգ-իմունաբան Եվգենիա Պարշինան՝ հավելելով, որ սնկերի սպորները հեշտությամբ օրգանիզմ կարող են հայտնվել նաև սննդի, ջրի, օդի և կոնդանիների կամ թռչունների հետ շփման միջոցով։

«Միկրոֆլորայի բալանսը կարող են խաթարել սննդակարգում մեծ քանակությամբ ածխաջրերի ու շաքարի (խմորասնկերի համար կատարյալ սննդային միջավայր է ստեղծվում) առկայությունը, վիտամինների պակասը (առավել հաճախ В խմբի վիտամիններ) և սթրեսը, ինչի հետևանքով էլ իմունիտետը թուլանում է և սնկերի ակտիվ աճ է սկսվում», — նախազգուշացրել է մասնագետը։

Սնկային սպորներն ազդում են ներզատական համակարգի աշխատանքի վրա և կարող են հանգեցնել օրգանիզմի ջրազրկման։ Բացի այդ, շատ հաճախ սնկային վարակների զարգացման խթան է հանդիսանում հակաբիոտիկների անվերահսկելի ընդունումը, ուստի հարկավոր է ուշադիր լինել նման դեղորայքով բուժվելիս։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ