Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս օգնել ջերմային հարված ստացած մարդուն

Ինչպե՞ս օգնել ջերմային հարված ստացած մարդուն

46
0

Բժիշկ Օլգա Պավլովան պատմել է, թե ինչպես վարվել ջերմային հարվածի դեպքում, գրում է MedikForum-ը։

Փորձագետը նշում է, որ ջերմային հարված ստանալու համար պարտադիր չէ կանգնել բաց արեւի տակ։ Գերտաքացումից տուժել կարելի է ոչ միայն ամռանը, այլ պարզապես գտնվելով շոգ ու տոթ սենյակում, նույնիսկ՝ փակ մեքենայում։

«Ջերմային հարվածի ժամանակ մաշկը կարմրում է, առաջանում է թուլություն, արագ, մակերեսային զարկերակ, արագ շնչառություն, գլխապտույտ, սրտխառնոց կամ փսխում: Հնարավոր է ջղացնցում»,- նշել է փորձագետը։

Առավել մեծ վտանգի տակ են այն երեխաները, ովքեր խաղալիս չեն կարողանում ադեկվատ կերպով գնահատել իրենց վիճակը: Ինչպես նաեւ՝ տարեց մարդիկ, ովքեր հաճախ քնում են արեւի տակ նստած:

Եթե ​​հանդիպել եք մեկին, ով տուժել է արեւային հարվածից, անհապաղ շտապ օգնություն կանչեք։ Մինչ բրիգադի ժամանումը տուժածին տեղափոխեք ստվեր։ Թող այնպես պառկի, որպեսզի ոտքերը գլխից բարձր լինեն։ Հանեք կաշկանդող հագուստը, գոտիները: Եթե ​​մարդը գիտակից վիճակում է եւ կարող է ինքնուրույն խմել, նրան հնարավորինս շատ ջուր տվեք՝ ոչ շատ սառը: Կարելի է ծածկել խոնավ սավանով կամ սրբիչով:

Ջերմային հարվածը կանխելու համար միշտ ձեզ հետ ջուր պահեք, ժամանակ առ ժամանակ խմեք այն փոքր չափաբաժիններով։ Փորձեք խուսափել բաց արեւից եւ շոգ փակ սենյակներից: Բնական գործվածքներից ազատ հագուստ եւ գլխարկ կրեք։ Ամենաուժեղ արեւի տակ աշխատեք ընդհանրապես դրսում չգտնվել։ Շոգին գարեջուրն ու թունդ ալկոհոլային խմիչքները տաբու են։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ