Գլխավոր էջ Գլխավոր Ջրծաղիկի նոր դեպքերն ի՞նչ կապ ունեն կապիկի ծաղիկի հետ․ արժե՞ անհանգստանալ

Ջրծաղիկի նոր դեպքերն ի՞նչ կապ ունեն կապիկի ծաղիկի հետ․ արժե՞ անհանգստանալ

1024
0

Ինչպես հայտնել ենք, կապիկի ծաղիկի դեպքերն ակտիվացել են, իսկ ի՞նչ կապ ունեն միմյանց հետ, արդյո՞ք ջրծաղիկի նախանշաններին կարող է հաջորդել կապիկի ծաղիկը։ Ըստ վարակաբան Արմեն Օհանյանի՝ կապիկի ծաղիկի և ջրծաղիկի միջև բացի հիվանդության կլինիկական որոշակի նմանության, որևէ նմանություն չունեն․ «Երկուսն էլ բշտիկների տեսքով են ընթանում, այլ որևիցե ընդհանուր նմանություն չկա, տարբեր ընտանիքների վիրուսներ են և մեկի ակտիվացումը մյուսի հետ չի կարող կապ ունենալ»։

Վարակաբանն անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք պետք է անհանգստանալ՝ նշեց, որ այժմ իրավիճակը կարելի է կայուն դիտարկել, և որպես այդպիսին, լուրջ անհանգստություն չի ներայացնում․ «Անհանգստանալ պետք չէ այն տեսանկյունից, որ չի կարող բերել առողջապահական համակարգի կոլապսի , մահացության կտրուկ աճի, հաշմանդամության առաջացման, սակայն, որոշակի խնդիրներ կարող են դիտվել նման հիվանդացության բարձրացման հետ կապված, մասնվորապես, առաձին կոլետկտիվներ՝ աշխատանքի տեսանկյունից, կարող են տուժել, որտեղ կարող է միաժամանակ մի քանի մարդ հիվանդա, մնացած մասով մյուս հիվանդություններից որպես այդպիսին էական տարբերվող անհանգստություն չի պահանջում»,- ընդգծեց վարակաբանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ