Գլխավոր էջ Նորություններ COVID-պատվաստումը 20 միլիոն մահ Է կանխել 2021 թվականին

COVID-պատվաստումը 20 միլիոն մահ Է կանխել 2021 թվականին

277
0

Նոր հետազոտության համաձայն, որը հրապարակվել Է կենսաբանության եւ բժշկության բնագավառի ամենահեղինակավոր գիտական հրատարակություններից մեկում՝ The Lancet բրիտանական հանդեսում, աշխարհի բնակչության պատվաստումը գրեթե 20 միլիոն մահ Է կանխել COVID-ից՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մաթեմատիկական մոդելավորման հիման վրա հետազոտողներն այն եզրակացություն են արել, որ պատվաստանյութերը մահերի հնարավոր թիվն ամբողջ աշխարհում կրկնակի կրճատում են: Փորձագետների գնահատումներով՝ կորոնավիրուսով ախտահարման հետեւանքով աշխարհում կմահանար 31,4 միլիոն մարդ: Փաստաթղթում խոսվում Է «այն զգալի ազդեցության մասին, որը ցուցաբերել են պատվաստանյութերը. միլիոնավոր կյանքեր, հավանաբար, փրկվել են պատվաստման առաջին տարվա ընթացքում»:

«Ապագայում անհրաժեշտ Է ավելի արագորեն տարածել պատվաստանյութերի ինտելեկտուալ սեփականությունը, տեխնոլոգիաների եւ գիտելիքների ավելի բացահայտ փոխանցմամբ, որոնք կապված են պատվաստանյութերի արտադրության եւ բաշխման հետ»,-գրում Է հանդեսը: Փորձագետներն այն կարծիքին են, որ «անհրաժեշտ Է նաեւ ընդլայնել տարածման ենթակառուցվածքն ու պատվաստանյութերի առաքումներն ամբողջ աշխարհում եւ պայքարել ապատեղեկատվության դեմ՝ դրանց պահանջարկը բարձրացնելու համար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ