Գլխավոր էջ Գլխավոր ՋՐԾԱՂԻԿՆ ԱԿՏԻՎԱՑԵ՞Լ Է․ ինչո՞վ է պայմանավորված, որո՞նք են նպաստող գործոնները

ՋՐԾԱՂԻԿՆ ԱԿՏԻՎԱՑԵ՞Լ Է․ ինչո՞վ է պայմանավորված, որո՞նք են նպաստող գործոնները

467
0

Վերջին շրջանում կարծես ակտիվացել են ջրծաղիկի դեպքերը, ինչո՞վ է դա պայմանավորված, որո՞նք են նպաստող գործոնները։ Վարակաբան Արմեն Օհանյանի խոսքով՝ ջրծաղիկի ակտիվացում պարբերաբար դիտվում է, պարբերականությունը սովորաբար կարող է լինել մի քանի տարին մեկ, կամ կախված՝ տարվա տարբեր սեզոններից։

«Ջրծաղիկի հիվանդացության բարձրացում դիտվում է տարբեր պատճառներով և տարբեր պարբերականությամբ , ժամանակին եղել է նաև սեզոնային բնույթով, այսինքն՝ եղանակից կախված ակտիվացում է եղել, հիմա ավելի շատ դա տարիների կտրվածքով է դիտարկվում, կոնկրետ այս դեպքում եթե նայենք համաճարակաբանական վերջին թվերին ՝ 2-3 տարում բավականին քիչ են եղել դեպքերը նախորդ տարիների համեմատ, սա կարծես լրացնում է այդ բացը։ Առաջանում է այն մարդկանց շրջանում, ովքեր չունեն բարձր իմունտետ ջրծաղիկի նկատմամբ և այդ մարդկանց կուտակումները բերում է հիվանդության արագ տարածման, թե չէ, որպես այսպիսին, բազային ջրծաղիկային հիվանդություն մենք միշտ ունեցել ենք , բայց մարդկանց նման կուտակումները բերում են նրան, որ բռնկում է առաջանում, այսինքն, հնարավոր է, որ բռնկման տեսքով ընթանա։ Հիմա ունենք սովորական բռնկում, պարզապես այն քանակապես ավելի շատ է, քան նախորդ տարիներին դիտված դեպքերն էին»,- նշեց վարակաբան Արմեն Օհանյանը։

Վարակաբանը անդրադառնալով հիվանդության նպաստող գործոններին՝ ասաց, որ երբ կորոնավիրուսային հիվանդության պանդեմիա էր՝ այդ ժամանակ ավելի պասիվ էր ջրծաղիկը։ «Առհասարակ, վիրուսային հիվանդությունները մի քիչ ավելի պարտաճանաչ են և այսպես ասած՝ հերթ ունեն, և զիջում են, երբ որ մի հիվանդությունն է գերակայում, մյուս հիվանդությունների մասանաբաժինն ավելի պակասում է»,- ընդգծեց Օհանյանը։

Վարակաբանը հավելեց, որ կորոնավիրուսի որոշակի նվազումից հետո, ջրծաղիկը հիմա արդեն կարողանում է գալ իր տեղը և սկսում է քանակապես ավելի մեծ բռնկում առաջացնել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ