Գլխավոր էջ Նորություններ Չորս հիվանդություն, որոնք կարելի է շփոթել կապիկի ծաղիկի հետ

Չորս հիվանդություն, որոնք կարելի է շփոթել կապիկի ծաղիկի հետ

183
0

Արտաքին դրսևորումներով կապիկի ծաղիկը կարելի է հեշտությամբ շփոթել ջրծաղկի, հերպեսի, սիֆիլիսի և մաշկային վիրուսային հիվանդության՝ կոնտագիոզային կակղամորթի հետ։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում նշել է մանկաբույժմ Սերգեյ Տոկարևը։

«Այստեղ կարևորը ժամանակին ու ճշգրիտ ախտորոշում տալն է, քանի որ կապիկի ծաղիկը կարելի է շփոթել ջրծաղկի հետ, իսկ այն բոլորովին այլ վիրուս է, ինչպես նաև սիֆիլիսի, հերպեսայի վարակի ու կոնտագիոզային կակղամորթի հետ։ Ցանը կարող է քիչ թե շատ տարածված լինել, բացի այդ բորբոքվում ու ցավում են ավշային հանգույցները և, որպես կանոն, բարձրանում է ջերմությունը», — բացատրել է մասնագետը։

Տոկարևի խոսքով՝ հիվանդության թեթև ընթացքի դեպքում դրա կրողը կարող է կապիկի ծաղկի գաղտնի տարածող լինել։

«Ծաղկի մաշկային և անգամ ընդհանուր դրսևորումները կարող են թույլ արտահայտված լինել, և այդ դեպքում վարակվածը կարող է շարունակել տարածել այն։ Սա է պատճառը, որ բուժառուի պարտադիր ու մանրակրկիտ բուժզննումը մասնագետի կողմից ոչ միայն ժամանակին ախտորոշման գրավականն է, այլև հետագա տարածման կանխարգելման», — հավելել է նա։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ