Գլխավոր էջ Նորություններ «Միսս Բրազիլիա-2018» մրցույթի 27-ամյա հաղթողը մահացել է նշագեղձերի վիրահատությունից հետո

«Միսս Բրազիլիա-2018» մրցույթի 27-ամյա հաղթողը մահացել է նշագեղձերի վիրահատությունից հետո

179
0

«Միսս Բրազիլիա-2018» մրցույթի հաղթող Գլեյսի Կորեան երկուշաբթի մահացել է։ Նա  27 տարեկան էր, մինչ այդ երկու ամիս գտնվել է կոմայի մեջ Մակաեի մասնավոր հիվանդանոցում, տեղեկացրել է g1 պորտալը։

Երիտասարդ կինը բարդություններ էր ունեցել տոնզիլիէկտոմիայից հետո, դա այն վիրահատությունն է, երբ հեռացվում են նշագեղձերը։

Գլեյսիի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։ Նրա մարմինն ուղարկվել է Մակաեի Իրավաբանական բժշկական ինստիտուտ՝ փորձաքննության։

Քահանա Յակ Աբրեուն, որը Գլեյսիի ընտանիքի հետ է նրա հոսպիտալացման սկզբից, սոցցանցում տեղեկացրել է, որ աղջկա ազգականների կարծիքով՝ վիրահատության ժամանակ բժշկական սխալ է թույլ տրվել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ