Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է ահազանգել ծուլությունը

Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է ահազանգել ծուլությունը

335
0

Ծուլությունը կարող է վկայել վահանաձեւ գեղձի խնդիրների, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդությունների առկայության մասին, URA.RU-ի հետ զրույցում ասել է բժիշկ-թերապեւտ, «Твой доктор» կլինիկայի գլխավոր բժիշկ Տատյանա Ռոմանենկոն։

«Ծուլությունը ինչ-որ բան անելու ցանկություն չունենալն է։ Բնականաբար, երբ նման բան է պատահում, մենք փորձում ենք բացառել որեւէ հարգելի պատճառ, սոմատիկ խնդիր, օրինակ՝ հիպոթիրեոզը (վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարում – ծան.՝ URA.RU)։ Այս հիվանդության դեպքում մարդն ունենում է ապատիա, ծուլություն եւ ընդհանուր թուլություն։ Ծուլության պատճառ կարող են դառնալ նաեւ քրոնիկական հիվանդությունները»,- նշել է թերապեւտը։

Իր հերթին, կլինիկական հոգեբան, Ռուսաստանի հոգեբանական ընկերության անդամ Մարգարիտա Դվորկինան ավելացրել է, որ ծուլությունը կարող է վկայել դեպրեսիայի մասին։ «Եթե ուժ, տրամադրություն եւ առավոտ արթնանալու ցանկություն չկա, ապա չի կարելի բացառել հոգեբանական կարգի ինչ-որ խանգարումներ։ Չէ՞ որ ծուլություն, որպես այդպիսին, գոյություն չունի, կա արտաքին կամ ներքին մոտիվացման անբավարարություն։ Կամ՝ ուրախ կլինեի ինչ-որ բան անել, բայց դեպրեսիվ էպիզոդի առկայությունը թույլ չի տալիս կենտրոնանալ, ներքին ուժ չկա»,- նշել է նա։

 

Աղբյուրը` Med.news.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ