Գլխավոր էջ Նորություններ Հարավային Կորեայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Հարավային Կորեայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

170
0

Հարավային Կորեան հաստատել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը, հայտնել է Կորեայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությունը (KDCA):

Հիվանդը Հարավային Կորեայի քաղաքացի է, և երկիր է վերադարձել հունիսի 21-ին՝ Գերմանիայից։ Մինչ ժամանելը նրա մոտ ի հայտ են եկել այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավը, ցածր ջերմությունը, հոգնածությունը և մաշկի ցանավորումը, ուստի Ինչոնի միջազգային օդանավակայան ժամանելուն պես նա կապվել է գործակալության հետ: Նա անմիջապես տեղափոխվել է Ինչեոնի բժշկական կենտրոն և այժմ բուժում է անցնում։

KDCA-ն բարձրացրել է այս հիվանդության զգոնության մակարդակը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ