Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ում ցանկանում են նվազագույնի հասցնել ծխախոտում պարունակվող նիկոտինի մակարդակը

ԱՄՆ-ում ցանկանում են նվազագույնի հասցնել ծխախոտում պարունակվող նիկոտինի մակարդակը

191
0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմը երեքշաբթի առաջարկել է նոր կանոն, որը կպահանջի ծխախոտ արտադրող ընկերություններից իջեցնել նիկոտինի մակարդակը ծխախոտներում, որպեսզի կրճատվի կախվածությունը դրանցից եւ ծխելու պատճառով առաջացող մահերն ԱՄՆ-ում։

Տեղեկատվության եւ նորմատիվա-իրավական կարգավորման վարչությունը հրապարակել է առաջարկվող կանոնը դաշնային նորմատիվա-իրավական ակտերի ժողովածուում, որը թողարկվում է տարին երկու անգամ, տեղեկացրել է The Washington Post-ը։

Այդ քաղաքականությունը, որն ուղղված է նիկոտինի պարունակության նվազմանը, համապատասխանելու է Սպիտակ տան գլխավոր նպատակին՝ նվազեցնել մահացությունը քաղցկեղից։ Քաղցկեղի դեմ պայքարի թարմացված ծրագրի շրջանակում, որը հրապարակվել է փետրվարին, նախագահ Ջո Բայդենը խոստացել է հաջորդ քառորդ դարի ընթացքում քաղցկեղից մահացությունը կրճատել 50 տոկոսով

Ամեն տարի մոտ 480 000 ամերիկացի է մահանում ծխելու հետ կապված պատճառներից, ծխելը ԱՄՆ-ում մահվան գլխավոր պատճառն է մնում։

Նման կանոններ գործում են միայն մեկ երկրում՝ Նոր Զելանդիայում։

ԱՄՆ դեղերի վերահսկման վարչությանը, որը վերահսկում է ծխախոտի արտադրանքը, առնվազն մեկ տարի է անհրաժեշտ, որպեսզի կիրարկման պատրաստի առաջարկվող կանոնը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը լրագրողներին ասել է, որ ինտերնետում տարածված առաջարկը չի նշանակում, թե քաղաքական որոշումն արդեն ընդունված է։

Ցանկացած ընդդիմություն կարող է ձգձգել կամ խափանել այդ ջանքերը, մանավանդ եթե դրանք չավարտվեն մինչեւ Բայդենի հեռանալը նախագաի պաշտոնից։ Ծխախոտի արդյունաբերությունը, որը հաստատ կպայքարի նոր միջոցի դեմ, նույնպես կարող է իրավաբանորեն վիճարկել ցանկացած վերջնական որոշում։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ