Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․եթե ինքնազգացողությունս լավ է, ապա բարձր զարկերակային ճնշում չունեմ

Մի՞ֆ, թե՞ իրականություն․եթե ինքնազգացողությունս լավ է, ապա բարձր զարկերակային ճնշում չունեմ

575
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրն այս անգամ սրտաբան Սեդա Մարտիրոսյանն է։ Նրա հետ զրուցել ենք բարձր զարկերակային ճնշմանն առնչվող միֆերից մեկի մասին։

Միֆ — Եթե ինձ լավ եմ զգում, նշանակում է բարձր զարկերակային ճնշում չունեմ:

Իրականություն — Հաճախ մարդիկ կարծում են, որ եթե չկա ինքնազգացողության վատացում, հատուկ ախտանշաններ, նշանակում է նրանք չեն կարող ունենալ բարձր զարկերակային ճնշում`զարկերակային հիպերտենզիա: Սակայն դա այդպես չէ: Զարկերակային հիպերտենզիան երբեմն անվանում են «Լուռ քիլլեր», քանի որ այն կարող է չունենալ հատուկ սիմպտոմներ, բայց բարձրացնել ռիսկը տարբեր հիվանդությունների` սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ և այլն։ Զարկերակային հիպերտենզիա է համարվում զարկերակային ճնշման բարձրացումը 140/90 մմ ս.ս.-ից, իսկ նորման`120-129/80-84մմ ս.ս.: Զարկերակային ճնշման չափում խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մեծահասակի: Նորմալ ցուցանիշների դեպքում կարելի է զ/ճ որոշել յուրաքանչյուր 3 տարին մեկ: 50 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում ավելի հաճախակի իրականացնել ճնշման չափումներ։ Եթե ախտորոշվում է զարկերակային հիպերտենզիա, անհրաժեշտ են ապրելակերպի փոփոխություններ և դեղորայքային թերապիա`նվազեցնելու համար սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը: Ապրելակերպի փոփոխություններից`աղի սահմանափակում, ալկոհոլի սահմանափակում, մրգերի, բանջարեղենի, սպիտակ մսի ավելացում սննդակարդում, կարմիր մսի քիչ օգտագործում, ծխախոտի օգտագործման դադարեցում, խուսափել ավելորդ քաշից, կատարել կանոնավոր ֆիզիկական վարժություններ: Դեղորայքային թերապիան`միայն սրտաբանի նշանակմամբ և հսկողությամբ:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ