Գլխավոր էջ Նորություններ Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվն աճել է 27%-ով

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվն աճել է 27%-ով

190
0

Մեծ Բրիտանիայի իշխանություններն այս շաբաթ հայտնաբերել են կապիկի ծաղիկով վարակվելու 219 նոր դեպք։ Նրանց ընդհանուր թիվն աճել է 27%-ով և այժմ կազմում է 793, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալությունը (UKHSA):

Նշվում է, որ հիվանդների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են։ Մինչ օրս վիրուսը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում բնակվող միայն հինգ կանանց մոտ։ Ըստ գործակալության՝ վարակը երկրի ներսում տարածվում է հիմնականում միասեռականների շրջանում։ Հայտնաբերված 793 դեպքից 498-ը գրանցվել է Լոնդոնում։ Հիվանդների միջին տարիքը 37 տարեկան է։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև դեմքի և մարմնի այլ մասերի վրա։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ