Գլխավոր էջ Նորություններ Կապիկի ծաղիկն ինչպե՞ս է դրսևորվում․ ե՞րբ է մարդը վարակիչ համարվում

Կապիկի ծաղիկն ինչպե՞ս է դրսևորվում․ ե՞րբ է մարդը վարակիչ համարվում

548
0

Ինչպես հայտնի է, աշխարհի շատ երկրներում արձանագրվել է Կապիկի ծաղիկի դեպքեր։ Վարակաբան Արմեն Օհանյանը MedMedia.am-ի հետ զրույցում նշեց, թե հիվանդությունն ինչպե՞ս է դրսևորվում, որո՞նք են նշաններն ու մանրամասնում հիվանդության ընթացքը: Վարակաբանի խոսքով՝ Կապիկի ծաղիկը հիմնականում դրսևորվում է՝ ջերմությամբ, թուլությամբ, մկանացավերով, որը տևում է մի քանի օր և դրան հաջորդում է արդեն ցանավորման փուլը.

«Սկսում է ցանի ի հայտ գալը։ Եվ այստեղ կա մի առանձնահատկություն, որով նա տարբերվում է և՛ բնական ծաղիկից, և՛ կարելի է ասել նաև ինչ-որ տեղ՝ ջրծաղիկից։ Իրեն բնորոշ է լիմֆատիկ համակարգի ախտահարումը, այսինքն՝ մարդու լիմֆատիկ հանգույցները մեծանում են, սրանով կլինիկորեն կարելի է տարբերել։ Սկսում է ցանը, ամենաառաջին էլեմենտը կարող է լինել բերանի խոռոչում, դրանից հետո լինում է մարմնի վրա՝ հիմնականում սկսվում է դեմքի շրջանից, լինում է կարմիր կետերի տեսքով, այնուհետև մի քանի օրվա ընթացքում վերածվում են հեղուկով լցված բշտիկների։ Նրանք մի քիչ ավելի մեծ են չափերով, քան ջրծաղիկի դեպքում։ Որից հետո, դրանից ևս մի քանի օր հետո դրանք վերածվում են թարախային բշտիկների և դրանից հետո կեղևակալում են»,- ասաց վարակաբան Օհանյանը։

Վարակաբանն ընդգծեց, որ կեղևակալելուց հետո, ևս մի քանի օր անցնում է, կեղևները մաքրվում են և այդ ժամանակ մարդը համարվում է ոչ վարակիչ, վարակիչ է համարվում ցանավորման սկզբից մինչև ցանավորման ավարտը։ Եվ ինչպես ընդգծեց մասնագետը՝ հիվանդությունը սովորաբար տևում է մինչև 1 ամիս։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ