Գլխավոր էջ Գլխավոր Հարազատները ստացել են մահացած ծննդկանի դատաբժշկական փորձաքննության արդյունքը

Հարազատները ստացել են մահացած ծննդկանի դատաբժշկական փորձաքննության արդյունքը

4014
0

2019 թ-ի սեպտեմբերի 2-ին 24-ամյա  Լուիզա Ավետիսյանը Մարգարյան ծննդատանը, կեսարյան հատման ժամանակ մահացավ։

Այս դեպքին անդրադարձավ գրեթե ամբողջ լրատվական դաշտը, թվում էր՝ մեղավորները անպատիժ չեն մնալու․ դեպքից անցել է երկու տարուց ավելի, բայց ո՛չ մեղավորներն են բացահայտվել, ո՛չ էլ պատժվել։ Ցավը մնացել է Լուիզայի հարազատների սրտերում, իսկ փոքրիկ որդին մեծանում է առանց մայրական գուրգուրանքի:

Հարազատները շարունակում են պնդել, որ Լուիզայի երիտասարդ կյանքի թելը կտրվել է բուժանձնակազմի անուշադրության և ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքով։

«Շատ լավ հղիություն է տարել քույրս, իրեն շատ լավ էր զգում, երբեք որևէ բողոք չի ունեցել»,-Medmedia.am-ի հետ զրույցում նշել է Լուիզա Ավետիսյանի քույրը՝ Էլիզան ու հավելել, որ քրոջ մահվան հանգամանքները առեղծվածային է։

«Նախ ասեմ, որ գործը դեռ  դատարան չի հասել , քանի որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները մի քանի օր առաջ ենք վերցրել ու մենք ունեինք նաև առաջին փորձաքննությունը։ Առաջինի համեմատությամբ կան փոփոխություններ։ Վստահ եմ որ սա էլ մնացած գործերի նման կաշառված է , 2 տարի 7 ամիս է սպասում էինք այդ թղթին, իրենք իրենց գործի՝ խարդախության գիտակն են ,քանզի էնպիսի դեղորայքային չափաբաժիններ են ներարկել քրոջս , որ կասկած չառաջանա ու իբր թե արել են ամեն ինչ , նրա կենդանության օրոք ,ինչու՞ են այդ ամենը արել , եթե արդեն չի եղել Լուիզան։Այստեղից հետևություն, որ իրենց կաշին փրկելու համար են այդ հետծննդաբերական օգնությունը ցուցաբերել, որ հետո էլ ապացույց ունենան՝ արել ենք։ Շատ ու շատ հարցեր կա ու պետք է ստանանք պատասխանները, թե ի՞նչ թմրամիջոցներ են կիրառել և ինչու՞ հենց նարկոզ ու առհասարակ մեզանից ինչ որ մեկին հարցրե՞լ էր նարկոզով ծննդալուծում աներ, թե՞ ոչ։ 4 օր անընդմեջ ճնշման տատանումներով հղիին չեն պահում և վերջին օրը շատ մեծ չափաբաժնով նարկոզ տալիս , դա վկայում է թոքերի մանուշակագույն երանգը»,-նշել է Էլիզան։

Մեր զրուցակիցը նշեց, որ դատաբժշկի որոշումը չի բավարարում իրենց, քանի որ բժշկի մեղավորության մասով ոչինչ հստակ գրված չէ։

«Անկախ՝ թղթի վրա ինչ է գրված, մենք պնդում ենք ,որ այս ամենի միակ մեղավորը Արմենն էր(խոսքը Լուիզա Ավետիսյանի կեսարյան հատումը կատարած Արմեն Խաչատրյանի մասին է, խմբ․), ինքն է եղել միակ պատասխանատուն։ Բժիշկ լինելով հանդերձ պարտավոր էր գիտակցել պրաէկլեմսիայի վտանգը ,որի դեպքում րոպեներն արդեն դեմ են հղիին, իսկ նա 4-օր շարունակ պահեց ու միայն 4-րդ օրը որոշեց, որ պետք է կեսարյան հատում իրականացնի, դրան էլ գումարած ինչեր արեց ծնարանում և սպանեց Լուիզային»,-նշել է Էլիզան։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ