Գլխավոր էջ Նորություններ Հայաստանն ու Կատարը սերտ կգործակցեն նաև առողջապահության ոլորտում

Հայաստանն ու Կատարը սերտ կգործակցեն նաև առողջապահության ոլորտում

177
0

Պաշտոնական այցով Կատարում գտնվող հայկական պատվիրակության բարձրաստիճան հանդիպումների շրջանակում երկկողմ ձևաչափով զրուցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Կատարի Պետության առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը հատկանշել են, որ միջգերատեսչական համագործակցության շնորհիվ կզարգանա համագործակցությունն առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման և փոխանակման ուղղությամբ:

Բացի այդ, հանդիպումը կնպաստի առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջև ուղղակի կապեր ստեղծելու, առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական սպասարկման բարելավման համար: Նշվում է, որ բժշկական տուրիզմի զարգացման կարևորությունն առանձնացնում են նաև Կատարում:

Հանրային առողջության պահպանման և բարելավման, բժշկագիտական հետազոտությունների, դեղագիտության և գերատեսչությունների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս եղել են երկկողմ հանդիպման առանցքում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ