Գլխավոր էջ Նորություններ Վերապրոֆիլավորված բժշկական հաստատությունում 1 պացիենտի բուժումը միջինը արժեցել է 378 000 դրամ....

Վերապրոֆիլավորված բժշկական հաստատությունում 1 պացիենտի բուժումը միջինը արժեցել է 378 000 դրամ. Հաշվեքննիչ պալատ

177
0

ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 26,5 միլիարդ դրամ է հատկացրել COVID-ի կանխարգելման եւ բուժման համար։ Այս մասին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում առողջապահության նախարարության կողմից բյուջետային միջոցներից COVID-19 համավարակի հետ կապված ծախսերի Հաշվեքննիչ պալատի կողմից ավելի վաղ կատարված ստուգման արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ ասել է նախագահի աշխատակազմի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը։

Կատարված ուսումնասիրությունների շրջանակներում ստացված բավարար ապացույցների հիման վրա փորձագիտական խումբը եզրակացրել է, որ վիրուսի կանխարգելման եւ բուժման նպատակով որեւէ անհրաժեշտ պլանային աշխատանք չի իրականացվել։

«Միաժամանակ հատկացված ֆինանսավորման համար որեւէ ծախսային ուղղություն չի սահմանվել։ Որոշումների կայացման գործընթացում չեն կիրառվել հաշվետվողականության սահմանված մեխանիզմները»,- ասել է Փափազյանը։

Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչը նշել է նաեւ, որ վերապրոֆիլավորված բժշկական հաստատությունում 1 պացիենտի բուժումը միջինը արժեցել է 378 000 դրամ, իսկ կոնկրետ դեպքերի համար սովորական հիվանդանոցներում՝ 173 000 դրամ։

«Մեկ օրվա ծախսերը կազմել են համապատասխանաբար 37 եւ 34 հազար դրամ, որոնց 50 տոկոսն ուղղվել է բուժանձնակազմի աշխատավարձերին, 27 տոկոսը՝ բժշկական պարագաներին, 4 տոկոսը՝ վերանորոգման ծախսերին»,- ասել է վարչության պետը։

 

Աղբյուրը` Med. news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ