Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ ուլտրաձայնային հետազոտություն իրականացնելը չի խրախուսվում

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ ուլտրաձայնային հետազոտություն իրականացնելը չի խրախուսվում

518
0
Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրը ռադիոլոգ-ռևմատոլոգ Անահիտ Հունանյանն է։ Նրա հետ քննարկել ենք ուլտրաձայնային հետազոտությանն առնչվող միֆերից մեկը։
Միֆ – Ուլտրաձայնային հետազոտություն հաճախ իրականացնելը չի խրախուսվում, քանի որ այն ճառագայթ է։ Շատերը կարծում են, որ նման հետազոտություն չի կարելի իրականցել հատկապես հղիների և երեխաների դեպքում։
Իրականություն – Իրականում, ուլտրաձայնային հետազոտությունն ամենաանվտանգ մեթոդն է։ Ավելին, ունի 99 տոկոս անվտանգություն՝ ի տարբերություն մյուս հետազոտման մեթոդների։ Շատ հիվանդությունների հաստատման համար ուլտրաձայնային հետազոտությունը հանդիսանում է ախտորոշիչ չափորոշիչներից մեկը։ Այսինքն՝ եթե հետազոտության ընթացքում տեսնում ենք խնդիր, ուրեմն՝ հաստատում ենք հիվանդությունը կամ հակառակը՝ հերքում ենք հիվանդության առկայությունը։ Ուզում եմ նաև առանձնահատուկ նշել, որ ուլտրաձայնային հետազոտությունն իրենից ճառագայթում չի ենթադուրմ և հետազոտության պատկեը մենք տեսնում ենք ուլտրաձայնի միջոցով։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ