Գլխավոր էջ Նորություններ Covid-ի ամենաթանկ բուժումը եղել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

Covid-ի ամենաթանկ բուժումը եղել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

223
0

Covid-ի ամենաթանկ բուժումը եղել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Այնտեղ օրական ծախսը կազմել է 74 000 դրամ։ Այս մասին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում առողջապահության նախարարության կողմից բյուջետային միջոցներից COVID-19 համավարակի հետ կապված ծախսերի Հաշվեքննիչ պալատի կողմից ավելի վաղ կատարված ստուգման արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ ասել է նախագահի աշխատակազմի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը։

Ընդ որում, ամենաէժան բուժումը եղել է «Սիսիան» բժշկական կենտրոնում։ Այնտեղ օրական ծախսը կազմել է ընդամենը 13 000 դրամ։

«Բուժկենտրոններում գրանցվել են նաեւ վճարումների դեպքեր՝ առանց համապատասխան բժշկական ծառայությունների մատուցման։ Բացի այդ, հայտնաբերվել են դեպքեր, երբ կատարումը չի համապատասխանել նախկինում վճարված գումարներին։ Եղել են նաեւ մեկ պացիենտի համակարգչային տոմոգրաֆիայի համար բազմակի վճարումների դեպքեր»,- ասել է վարչության պետը։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ