Գլխավոր էջ Նորություններ Ապացուցվել է Այուրվեդայի բժշկության արդյունավետությունը 2-րդ տեսակի դիաբետի բուժման ժամանակ

Ապացուցվել է Այուրվեդայի բժշկության արդյունավետությունը 2-րդ տեսակի դիաբետի բուժման ժամանակ

175
0

Նոթինգհեմի համալսարանի փորձագետների ղեկավարությամբ անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մի քանի ավանդական դեղամիջոցներ, որոնք լայնորեն օգտագործվում են  Հարավային Ասիայում, արդյունավետ են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող պացիենտների արյան մեջ շաքարի մակարդակը պահելու հարցում։

Այուրվեդան ավանդական բժշկական համակարգ է, որը հազարամյակներ օգտագործվում է Հարավային Ասիայի շատ երկրներում, այդ թվում Հնդկաստանում եւ Նեպալում։ Դրա մեջ մտնող խոտերի մի մասն օգտագործվում է նաեւ աշխարհի այլ հատվածներում, ներառյալ Իրանը, Չինաստանը եւ Մեքսիկան։

Հիվանդությունների բուժման համար օգտագործվում է բազմակողմանի եւ անհատական մոտեցում. կենսակերպի փոփոխություն  (ներառյալ դիետան), այուրվեդայական թունազերծող եւ մաքրող թերապիան (օրինակ՝ Պանչակարման) եւ այուրվեդայական դեղերը (որոնք պարունակում են բուսական, կենդանական կամ հանքային ծագում ունեցող բաղադրիչներ՝ միասին կամ առանձին-առանձին)։

Նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Frontiers in Pharmacology ամսագրում, փորձագետները խորացված զննում են կատարել, որը ցույց է տվել, որ այդ դեղամիջոցներն արդյունավետ են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մարդկանց արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար։ Ցույց են տրվել նաեւ այլ նպաստավոր արդյունքներ, օրինակ՝ մարմնի զանգվածի, արյան ճնշման, խոլեստերինի մակարդակի եւ դիաբետի հետ կապված այլ բնութագրիչների բարելավման արդյունքներ։

Սա առաջին համալիր համակարգային դիտարկումն է ավանդական բժշկության (ներառյալ Այուրվեդան) մասին, որը ներառել է այուրվեդայական շատ դեղամիջոցներ։ Հետազոտությունն իրականացվել է բժիշկ, Նոթինգհեմի համալսարանի բժշկական ֆակուլտետի  ապացուցողական առողջապահության ամբիոնի դոցենտ Քաուշիկա Չաթոփադհյայի ղեկավարությամբ։

2-րդ տեսակի դիաբետը այն հիմնական հիվանդություններից մեկն է, որի պատճառով շատ պացիենտներ են դիմում այուրվեդայական բժշկությանը եւ օգտագործում են այուրվեդայական դեղամիջոցներ, հաճախ՝ անընդհատ, այն պահից սկսած, երբ արդեն ախտորոշումը տրվել է։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ