Գլխավոր էջ Նորություններ Հունաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Հունաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

324
0

Հունաստանում գրանցվել է կապիկի ծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը, հաղորդում է Հունաստանի հանրային ERT հեռուստատեսությունը։ Վարակվածը տղամարդ է, ով վերջերս մեկնել էր Պորտուգալիա։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել։ Նմուշներն ուղարկվել են Սալոնիկի Արիստոտելի համալսարանի բժշկության ֆակուլտետի մանրէաբանական լաբորատորիա։

«Ըստ համաճարակաբանական տվյալների՝ ընդհանուր բնակչության համար ռիսկը ցածր է, քանի որ հիվանդությունը սովորաբար մեղմ է և բնութագրվում է համեմատաբար ցածր վարակելիությամբ»,- նշում է հեռուստաալիքը։

Հունաստանում ավելի վաղ գրանցվել էր կապիկի ծաղիկի երկու կասկածելի դեպք։ Հետագայում պարզվել էր, որ երկու դեպքում էլ հիվանդների մոտ եղել է ջրծաղիկ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ աշխարհի 29 երկրում կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 1000 դեպք է գրանցվել։

Monkeypox-ը հազվադեպ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց միջև: Սովորաբար այն մեղմ ընթացք ունի, մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշաններն են ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, մեջքի ցավը, ավշային հանգույցների այտուցվելը, դողը և հյուծվածությունը: Կարող է զարգանալ նաև ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա և այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ