Գլխավոր էջ Նորություններ Ավանեսյանը ընդդիմադիր պատգամավորների վարքագծի հարցով դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով

Ավանեսյանը ընդդիմադիր պատգամավորների վարքագծի հարցով դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով

192
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների կողմից իր աշխատասենյակ մուտք գործելու և 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մասունքների նկարները նախարարի ուղղությամբ նետելու հարցով դիմել է Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ավանեսյանը ասաց, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատգամավորին ոչ հարիր պահվածք են դրսևորել Առողջապահության նախարարությունում։

«Ես կարծում եմ՝ Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովը, որը կստեղծվի, մանրամասն կքննի այս վարքագիծը, պատգամավորին ոչ հարիր գործելաոճը ու խստորեն արձագանք կլինի դրան», — նշեց Ավանեսյանը։Նախարարի խոսքով՝ ընդդիմադիրները ոչ թե հանդիպում են ուզում, այլ՝ «բեմականացված ու գռեհիկ շոուներ»։

«Այո՛, ոստիկանական ուժերն ու մեր բոլոր իրավապահները պետք է գործեն խստիվ, օրենքի շրջանակներում», -նշել է նախարարը։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հունիսի 8-ին գնացել են Առողջապահության նախարարություն, մուտք գործել նախարար Անահիտ Ավանեսյանի սենյակ, որտեղ նախարարը խորհրդակցության էր։ Ընդդիմադիր պատգամավորները նախարարի դիմաց են նետել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների մասունքների լուսանկարները։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ