Գլխավոր էջ Uncategorized Հրազդանում կորոնավիրուսով հաստատված դեպք կա․ Սևակ Միքայելյան

Հրազդանում կորոնավիրուսով հաստատված դեպք կա․ Սևակ Միքայելյան

962
0

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որով տեղեկացնում է Հրազդանում կորոնավիրուսով հաստատված դեպքի մասին։

«Հարգելի հրազդանցիներ,

Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Հրազդանում պարբերաբար իրականացվում և իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները. ախտահանման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»:

Հարգելի հրազդանցիներ,Հրազդան համայնքում ներկա պահին ունենք կորոնավիրուսով հաստատված մեկ դեպք. մեր համաքաղաքացին գտնվում…

Geplaatst door Սևակ Միքայելյան/Sevak Mikayelyan op Dinsdag 24 maart 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ