Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարությունը չունի շատ հարցերի պատասխանները․ Գևորգ Գրիգորյան

Առողջապահության նախարարությունը չունի շատ հարցերի պատասխանները․ Գևորգ Գրիգորյան

817
0

«Փաստահավաք խմբի ստեղծումից հետո մենք բազմաթիվ զանգեր ենք ստացել։ Այդ զանգերը հիմնականում վերաբերում էին առողջական վիճակին՝ ջերմություն ունեմ, չեմ հազում, կամ նման այլ գանգատներ։ Պետք է նշեմ, սակայն, մեր հեռախոսավարը բժշկական մասնագիտացում չունի, զբաղվում է միայն կազմակերպչական հարցերով։ Հենց այդ պատճառով մենք որոշեցինք, որ այդ նույն համարին զանգելու դեպքում, եթե գանգատվեն առողջական վիճակից, նրանց հետ կկապվի մեր բժիշկ-փորձագետը»,- այս մասին ասել է առողջապահության կազմակերպիչ, Փաստահավաք խմբի անդամ Գևորգ Գրիգորյանը։

Այն հարցին,թե ինչու քաղաքացիները չեն դիմում Առողջապահության նախարարությանը կամ զանգում նախարարության թեժ գծին, Գրիգորյանը պատասխանեց․

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա,թե ինչու չի դիմում Առողջապահության նախարարությանը։ Կարող ենք լավատես լինել և կարծել, որ պարզապես թեժ գիծը ծանրաբեռնված է, բայց կարող ենք կարծել նաև, որ Ան-ը չունի շատ հարցերի պատասխանները։ Ես ուզում եմ լավատես լինել»։

Գրիգորյանը նշեց, որ նրանք փորձել են նաև պարետատան հետ կապ հաստատել և իրենց ձևավորման հենց հաջորդ օրը խնդրել են տրամադրել որևէ արդյունավետ կապի միջոց։

«Մեզ տրվեց հեռախոսահամար, սակայն մեր բազմաթիվ զանգերը տարբեր հարցերի վերաբերյալ մնացել են անպատասխան։ Էլեկտրոնային հասցե էլ դեռևս չկա։ Այդ պատճառով էլ մենք մեր հարցումը հրապարակել ենք ֆեյսբուքում, որպեսզի պարետատան ներկայացուցիչները տեսնեն։ Դեռ պատասխան չկա»,- հավելեց առողջապահության կազմակերպիչը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ