Գլխավոր էջ Նորություններ Շուրջ 3000 դիմակ անվճար բաժանվել է քաղաքացիներին (լուսանկարներ)

Շուրջ 3000 դիմակ անվճար բաժանվել է քաղաքացիներին (լուսանկարներ)

2019
0

Դավիթ Ղահրամանյանը  և Էդգար Պողոսյանը մեկն են այն բարեգործական ակցիաների կազմակերպիչներից, ովքեր սեփական միջոցներով  քաղաքացիներին անվճար տրամադրել են բժշկական դիմակներ: Նման նախաձեռնությամբ Դավիթն ու Էդգարը հանդես են եկել մարտի 23-ին: Բարեգործական ակցիայի շրջանակներու բաժանվել է շուրջ 3000 դիմակ:

Էդգարի  պնդմամբ, ինչպես մյուս բարեգործական ակցիաների, այնպես էլ իր կողմից կազմակերպածի գլխավոր նպատակը վարակի տարածումը հնարավորինս կանխելն է:

«Իհարկե ցանկալի է, որ այս օրինակը ներկայումս դառանա վարակիչ: Շատ կարևոր է, որ հնարավորություն ունեցող յուրաքանչյուր մարդ այս իրավիճակում փորձի որևէ կերպ իր ավանդն ունենալ վարակի տարածումը կանխելու հարցում: Ինչ խոսք, այժմ բժշկական դիմակները մի փոքր դժվարհասանելի են, ինչն էլ ինձ գաղափար տվեց հանդես գալու նման նախաձեռնությամբ»,- ավելացնում է Դավիթը:

Հավելենք, որ մասնագետները խորհուրդ են տալիս  կրել բժշկական դիմակ, երբ խիստ անհրաժեշության դեպքում պետք է շփում ունենալ վարակակիրի հետ, ինչպես նաև հանրային փակ և բաց տարածքներում, որտեղ մարկանց մեծ հոսք կա: Դիմակներն իրենց պաշտպանիչ ունակությունը կորցնում են կրելու պահից երկու ժամ անց, և հենց դրանով էլ պայմանավորված խորհուրդ է տրվում դրանք փոխել երկու ժամը մեկ:

Հիշեցնենք, որ բժշկական դիմակիների գները կտրուկ բարձրացան այս տարվա փետրվար ամսից սկսած: Այս հանգամանքը թերևս պայմանավորված էր աշխարհում տարածում գտած կորոնավիրուսի ի հայտ գալով: Իսկ արդեն մարտ ամսի սկզբին Հայաստանում նույպես հայտնաբերվեց կորոնավիրուսով վարակվածության դեպք: Առողջապահության նախարարության տարածած տվյալների համաձայն ներկայումս ունենք 235 վարակակիր:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ