Գլխավոր էջ Նորություններ Մասնագետները կապիկի ծաղիկով վարակված անձանց խորհուրդ են տալիս խուսափել սեռական հարաբերություններից

Մասնագետները կապիկի ծաղիկով վարակված անձանց խորհուրդ են տալիս խուսափել սեռական հարաբերություններից

220
0

Մեծ Բրիտանիայի առողջապահական ոլորտի ներկայացուցիչները կապիկի ծաղիկով վարակված անձանց խորհուրդ են տալիս խուսափել սեռական հարաբերություններից, հայտնում է UPI-ն։

Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալությունը, որը երկուշաբթի օրվա դրությամբ երկրում հիվանդության 190 ընդհանուր դեպք է հաստատել բռնկման պահից, նաեւ խորհուրդ է տվել ապաքինումից հետո ութ շաբաթ պաշտպանվել:

«Մեծ Բրիտանիայի բնակչության համար վտանգը մնում է ցածր, բայց մենք խնդրում ենք մարդկանց զգոն լինել ցանկացած նոր ցանի կամ ախտահարման հանդեպ, որոնք նման են բծի, խոցի կամ բշտիկի մարմնի որեւէ մասում,- ասվում է գործակալության երեքշաբթի օրվա հաղորդագրության մեջ,- Թեեւ այս խորհուրդը վերաբերում է բոլորին, մինչ օրս հայտնաբերված դեպքերի մեծամասնությունը եղել է գեյ, բիսեքսուալ եւ տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց շրջանում, ուստի մենք խնդրում ենք այդ մարդկանց լինել առավել զգոն ախտանիշների նկատմամբ, հատկապես, եթե նրանց մոտ վերջերս նոր սեռական զուգընկեր է հայտնվել»։

Գործակալությունը հավելել է, որ գնել է բնական ծաղիկի դեմ պատվաստանյութի 20 000 չափաբաժին, որն առաջարկում է այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կապիկի ծաղիկով վարակվածների հետ՝ վարակվելու եւ ծանր հիվանդության հավանականությունը նվազեցնելու համար:

Միեւնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկուշաբթի հայտարարել է, որ քիչ հավանական է, որ կապիկի ծաղիկի բռնկումը վերածվի COVID-19-ի նման համավարակի:

ԱՀԿ-ն հայտնել է ամբողջ աշխարհում է 257 լաբորատոր հաստատված դեպքի մասին, որից 106-ը եղել է Մեծ Բրիտանիայում մայիսի 26-ի դրությամբ։ Եվս 120 դեպք կասկածի տակ է։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ