Գլխավոր էջ Նորություններ Թվարկվել են հիվանդությունները, որոնք կարող են լինել հաճախակի հորանջելու հետևանք

Թվարկվել են հիվանդությունները, որոնք կարող են լինել հաճախակի հորանջելու հետևանք

260
0

Մարդը կարող է օրական մինչև տասը անգամ հորանջել, և դա որևէ պաթոլոգիայի նշան չլինի, բայց եթե հորանջելը ցերեկն անընդհատ անհանգստացնում է, սա ահազանգ է, որը կարող է վկայել մի շարք լուրջ հիվանդությունների զարգացման մասին: Այդ մասին «Բժիշկ Պետեր» պորտալին ասել է նյարդաբան Ալեքսեյ Բորիսովը։

 

Հորանջելը միանշանակ բնածին ռեֆլեքս է, համարվում է, որ սա հատուկ պաշտպանիչ մեխանիզմ է, որն ազդարարում է մարմնի գերտաքացման կամ թթվածնի պակասի մասին։ Բայց եթե առանց որևէ ակնհայտ պատճառի հաճախակի հորանջելը պարբերաբար տանջում է մարդկանց, ապա ժամանակն է ստուգել առողջությունը։

«Անընդհատ հորանջելու ընդհանուր պատճառներից մեկը կարող է լինել անհանգստությունը և տագնապային-դեպրեսիվ խանգարումները: Հաճախակի հորանջելը կարող է հրահրվել էպիլեպսիայով, որոշակի նյութերով թունավորվելով, ուղեղի ուռուցքներով, սրտի քրոնիկ անբավարարությամբ»,-ասել է բժիշկը։

Ալեքսեյ Բորիսովը բացատրել է նաև, թե ինչու հորանջելը կարող է «վարակիչ» լինել: Այն պայմանավորված է ուղեղում նեյրոնների ակտիվացմամբ, որոնք պատասխանատու են այլ մարդկանց արարքների ընկալման և իմիտացիոն ռեակցիաները հասկանալու համար։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ