Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները բացահայտել են ասթմայի բուժման հետ կապված վաղեմի առեղծվածը

Գիտնականները բացահայտել են ասթմայի բուժման հետ կապված վաղեմի առեղծվածը

150
0

Ասթմայի ամենածանր ձեւով տառապող հիվանդների մոտ դեղամիջոցներ ընդունելու դեպքում շնչուղիներում արտադրվում են հատուկ նյութեր, որոնք արգելափակում են բուժման ազդեցությունը։ Այս մասին ասվում է ասվում է Ռութգերսի եւ Գենենթեքի գիտնականների համատեղ ուսումնասիրության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում։

Հետազոտողները պարզել են, որ երկու տարբեր, այսպես կոչված, աճի գործոններ խթանում են բջիջների բազմացումը, ակտիվանում են ծանր ասթմայով հիվանդների շնչուղիներում, երբ նրանք ներշնչում են կորտիկոստերոիդներ (հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են կարմրությունը եւ այտուցը:

Գիտնականները համեմատել են շնչուղիների էպիթելային բջիջների նմուշները, որոնք ենթարկվել են ինհալացիոն կորտիկոստերոիդների ազդեցության եւ հավաքվել են երեք խմբից՝ ծանր ասթմայով հիվանդներ, միջին ծանրության ասթմայով հիվանդներ եւ առողջ կամավորներ:

Մկների վրա փորձի ժամանակ հետազոտողները պարզել են, որ եթե նրանք արգելափակում են քիմիական նյութերը, որոնք ի վերջո խթանում են աճի գործոնների սեկրեցումը, կորտիկոստերոիդներն արդյունավետ են օդուղիների բորբոքումը թեթեւացնելու եւ նույնիսկ հյուսվածքների սպիները կանխելու համար:

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ