Գլխավոր էջ Նորություններ Հետաքննում են հեպատիտ А-ի հիվանդության դեպքերը, որոնք կապված են ելակի հետ

Հետաքննում են հեպատիտ А-ի հիվանդության դեպքերը, որոնք կապված են ելակի հետ

672
0

ԱՄՆ-ի եւ Կանադայի հանրային առողջապահության պաշտոնյաները հետաքննում են հեպատիտ A-ի դեպքերը, որոնք ենթադրաբար կապված են թարմ օրգանական ելակի հետ, հայտնում է UPI-ն՝ հղում անելով Մթերքների եւ դեղերի վերահսկողության ԱՄՆ վարչությանը:

Դաշնային գործակալությունը հայտնել է, որ ելակը, որի հետ կապված հետաքննություն է անցկացվում, վաճառվել է FreshKampo եւ HEB ապրանքանիշների ներքո՝ մարտի 5-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում: Թեեւ ելակի պիտանելիության ժամկետն արդեն անցել է, վարչությունը կոչ է անում նրանց, ովքեր, հնարավոր է, սառեցրել են հատապտուղները հետագայում օգտագործելու համար, չուտել դրանք:

Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ ելակը Միացյալ Նահանգներում հանգեցրել է հեպատիտ A-ի առնվազն 17 դեպքի, այդ թվում՝ 12 հոսպիտալացման, ընդ որում 15 դեպք գրանցվել է Կալիֆոռնիայում եւ մեկական դեպք՝ Մինեսոտայում ու Հյուսիսային Դակոտայում:

Իր հերթին, Կանադայի Հասարակական առողջապահության գործակալությունը հայտնել է, որ ուրբաթ օրվա դրությամբ գրանցվել է հեպատիտ A-ի լաբորատոր հաստատված 10 դեպք, որոնցից վեցը՝ Սասկաչեւանում, չորսը՝ Ալբերտայում: Չորս մարդ հոսպիտալացվել է, հայտնել են պաշտոնյաները։

Հեպատիտ A-ն լյարդի հիվանդություն առաջացնող վիրուս է։ Վարակի ծանրությունը կարող է տատանվել թեթեւից, որը կարող է տեւել մի քանի շաբաթ, մինչեւ ծանր, որը կարող է ամիսներ տեւել:

Վարակի ախտանիշները, որոնք կարող են դրսեւորվել աղտոտված սնունդ եւ ըմպելիքներ ընդունելուց հետո 15-50 օրվա ընթացքում, ներառում են հոգնածություն, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, դեղնախտ, մուգ մեզ եւ գունատ կղանք, իսկ վեց տարեկանից փոքր երեխաների մոտ հիվանդությունը կարող են անախտանիշ ընթանալ։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ