Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ում գնահատել են կապիկի ծաղիկի գլոբալ համաճարակի հավանականությունը

ԱՀԿ-ում գնահատել են կապիկի ծաղիկի գլոբալ համաճարակի հավանականությունը

700
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ենթադրում է, որ կապիկի ծաղիկը չի հասնի կորոնավիրուսային համաճարակի մասշտաբների։

Ռիա նովոստիի հաղորդմամբ, ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի՝ ծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կապիկի ծաղիկը կարող է առաջացնել գլոբալ համաճարակ, որը նման է COVID-19 համաճարակի, ասել է. «Մենք չգիտենք, բայց չենք կարծում»։

Նա հավելել է, որ այս պահին ԱՀԿ-ին չի անհանգստացնում «գլոբալ համաճարակը»։

«Այնուամենայնիվ, մենք… անհանգստացած ենք, որ մարդիկ կարող են վարակվել այս վարակով բարձր ռիսկի պատճառով, եթե պաշտպանվելու վերաբերյալ չունենան տեղեկատվություն: Մենք անհանգստացած ենք, որ աշխարհի բնակչությունը չունի իմունիտետ օրթոպոքսվիրուսների նկատմամբ  ծաղիկի վերացումից ի վեր և վիրուսը կարող է փորձել օգտագործել դրա տեղն և ավելի հեշտությամբ տարածվել մարդկանց միջև: Բայց մենք այս հարցի պատասխանները դեռ չունենք»,- եզրափակել է Լյուիսը։

ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կա կապիկի ծաղիկի 257 լաբորատոր հաստատված և 120 ենթադրյալ դեպք։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ