Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ բարձր կարճատեսություն ունեցող կանանց ցուցված է միայն կեսարյան հատում

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ բարձր կարճատեսություն ունեցող կանանց ցուցված է միայն կեսարյան հատում

1414
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում հյուրընկալվել է ակնաբույժ Թամարա Մկրտչյանը։ Կա տարածված կարծիք, որ բարձր կարճատեսություն ունեցող կանանց ցուցված է միայն կեսարյան հատում։ Մինչդեռ իրականությունն այլ է։

Միֆ — Բարձր կարճատեսները (օրինակ -6 և ավելի) պետք է ծննդաբերեն միայն կեսարյան հատման ճանապարհով։

Իրականություն — Այս միֆը մեծ տարածում ունի ոչ միայն հանրության, այլև շատ գինեկոլոգների և անգամ ակնաբույժների շրջանում։ Միֆը ենթադրում է, թե բնական ծննդաբերության ճիգերը կարող են հանգեցնել լուրջ ակնային բարդության՝ ցանցենու շերտազատման, բերելով տեսողության խիստ վատթարացման։ Թեմային մի փոքր ծանոթ ընթերցողը, կշտապի ենթադրել, որ կարևոր է ոչ թե կարճատեսության չափը, այլ ակնահատակի վիճակը։ Իրականում, ծննդաբերության ճանապարհի ընտրության վրա չի ազդում ոչ միայն կարճատեսության չափը, այլև՝ ակնահատակի փոփոխությունները, այդ թվում՝ ցանցենու դեգեներացիաները, պատռվածքի առկայությունը, նախկինում տարած ակնային վիրահատությունները, տրավման և անգամ նախկինում եղած շերտազատումը։ Այս բոլոր վիճակների առկայությունը չի մեծացնում բնական ծննդաբերության ակնային բարդությունների հավանականությունը։ Այսպիսով, ակնաբուժական հետազոտությունը, համարյա երբեք չի կարող հանդիսանալ ծննդաբերության ճանապարհի ընտրության հիմք։ Կեսարյան հատումը լուրջ վիրահատություն է և դրա ցուցումները պետք է խիստ հիմնավորված լինեն։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ