Գլխավոր էջ Գլխավոր «Պետք չէ կորցնել զգոնությունը. պետք է շարունակել պատվաստումային գործընթացը»․ Ավանեսյան

«Պետք չէ կորցնել զգոնությունը. պետք է շարունակել պատվաստումային գործընթացը»․ Ավանեսյան

272
0

Առողջապահության նախարարության հրապարակման համաձայն՝ մայիսի 17-23-ի տվյալներով կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը 422 939 են, նոր դեպքերը՝ 22։ Ինչպես նկատելի է հիվանդության նոր դեպքերը նվազել են, սակայն շատ մասնագետների խոսքով՝ հնարավոր է նաև լինի համավարակի նոր ալիք, ինչը սպասելի է՝ պայմանավորված վիրուսի նոր մուտացիաներով։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս հրապարակում արեց՝ հայտնելով, որ Հայաստանում ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը․ «Մեր երկիրը համաճարակաբանության տեսանկյունից գտնվում է համեմատաբար հանգիստ վիճակում, բայց մի շարք երկրներում, օրինակ` Հյուսիսային Կորեա, Ավստրալիա, Ճապոնիա, Թայվան, COVID-19-ը դեռ չի նահանջում: Պետք չէ կորցնել զգոնությունը. պետք է շարունակել պատվաստումային գործընթացը: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է խոցելի խմբերի ներկայացուցիչներին, 65 տարին լրացած քաղաքացիներին: Պետք չէ մոռանալ` պատվաստումը հոգատարություն է, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք ճիշտ դիմակայել նոր ալիքներին»,- նշված է հրապարակման մեջ։

Անահիտ Ավանեսյանը շաբաթներ առաջ լրագրողների հետ զրույցում ևս նշել է, որ համավարակի հանգիստ վիճակում, երբ լինում էին օրեր, որ նոր դեպք չէր գրանցվում, պետք էր հենց այդ շրջանում ավելի լուրջ վերաբերվել պատվաստումային գործընթացներին և հենց այդ ժամանակ դիմել պատվաստման։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ