Գլխավոր էջ Նորություններ Հնդկաստանը հայտնում է «Օմիկրոն» շտամի BA.4 և BA.5 տարբերակներով վարակման երկու դեպքի...

Հնդկաստանը հայտնում է «Օմիկրոն» շտամի BA.4 և BA.5 տարբերակներով վարակման երկու դեպքի մասին

362
0

SARS-CoV-2 Genomics-ի հնդկական կոնսորցիումը (INSACOG) հայտարարել է երկրում  կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի BA.4 և BA.5 տարբերակների երկու դեպքի հայտնաբերման մասին: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Հնդկաստանի Թամիլնադ նահանգից 19-ամյա մի կին վարակվել է SARS CoV-2 վիրուսի BA.4 տարբերակով: Հիվանդի մոտ միայն թեթև կլինիկական ախտանշաններ են ի հայտ եկել, և նա ամբողջությամբ պատվաստված եղել է: Հիվանդը չի ունեցել ճանապարհորդության պատմություն»,- նշվում է կոնսորցիումի հայտարարությունում։

Ըստ աղբյուրի՝ Թելանգանա նահանգից 80  տարեկան տղամարդու մոտ էլ հաստատվել է SARS-CoV-2 տարբերակի BA.5 ենթատեսակը։ Հիվանդի մոտ միայն թեթև կլինիկական ախտանիշներ են ի հայտ եկել։ Նա նույնպես եղել է ամբողջությամբ պատվաստված, ճանապարհորդության պատմություն էլ չի ունեցել։

«Օմիկրոն» շտամը այս տարվա հունվարին առաջացրել է կորոնավիրուսի երրորդ ալիքը Հնդկաստանում։ COVID-ի հիվանդների առավելագույն օրական աճը այս ալիքի ընթացքում կազմել է 347,2 հազար մարդ: Դեպքերի թիվը փետրվարից սկսել է նվազել, իշխանությունները դա կապում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագրով։

 

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ