Գլխավոր էջ Նորություններ Բելգիան կապիկի ծաղիկով հիվանդների համար պարտադիր կարանտին է սահմանել

Բելգիան կապիկի ծաղիկով հիվանդների համար պարտադիր կարանտին է սահմանել

281
0

Բելգիան 21-օրյա պարտադիր կարանտին է սահմանել կապիկի ծաղիկով հիվանդն երի համար։  Այս երկիրը դարձել է առաջին երկիրը, որ նման միջոցառումներ է սահմանել։ Գրում է La Libre Belgique-ը։

Նման երկար ժամանակահատվածը բացատրվում է հիվանդության բարձր ինկուբացիոն շրջանով։ Երեքշաբաթյա կարանտինը չի տարածվում հիվանդների հետ շփվողների վրա, սակայն նրանք պետք է վերահսկեն նրանց վիճակը։  Որոշումն ընդունվել է ռիսկերի գնահատման բելգիական խմբի կողմից այն բանից հետո, երբ երկրում հիվանդության երեք դեպք է գրանցվել։

Մայիսի 22-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է 12 երկրում  92 լաբորատոր հաստատված դեպքի մասին։ Եվս 28 դեպք հետազոտման փուլում է։

Հայաստանի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Հայտնի է, որ կապիկի ծաղիկը փոխանցվում է երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Վարակի դեմ մասնահատուկ բուժում կամ պատվաստանյութ դեռևս չկա, սակայն վարկած կա, որ բնական ծաղիկի դեմ նախկինում ստացված պատվաստումը ապահովում է կապիկի ծաղկի արդյունավետ կանխարգելումը:

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-21 օր, բնորոշ ախտանշաններն են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ