Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1...

Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ

511
0

Հայաստանում  վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 13-23  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 19 հիվանդ, գրանցվել է մահվան1 դեպք։

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնիի ներկայացրած տվյալներով, Հայաստանում մայիսի 23-ի  դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 939 դեպք, որոնցից 412 090 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 541 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8624 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 308 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 089 295 թեստավորում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ