Գլխավոր էջ Նորություններ Պեկինում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 99 նոր դեպք

Պեկինում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 99 նոր դեպք

237
0

Կիրակի օրը Չինաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 83 հաստատված դեպք և 16 ասիմպտոմատիկ վարակակիր, հայտնել են քաղաքային վարչակազմից։

 

Սա նկատելի աճ է շաբաթ օրվա ցուցանիշների համեմատ, երբ Պեկինում հայտնաբերվել է 52 նոր հաստատված դեպք և 9 ասիմպտոմատիկ դեպք:

 

Կիրակի օրը Պեկինի կառավարության խոսնակ Սյու Հեջյանը մամուլի ասուլիսում ասաց, որ մայրաքաղաքը «բարդ» համաճարակաբանական իրավիճակի մեջ է և ընդգծել է քաղաքում հեռակա աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը։

 

Ավելի վաղ Սյու Հեջյանն ասել էր, որ տեղեկություններն այն մասին, որ Պեկինը արգելափակում է մտցնելու, «կեղծ լուրեր են»:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ