Գլխավոր էջ Նորություններ Կարո՞ղ են  արդյոք ալերգիան եւ ասթման մահացու լինել

Կարո՞ղ են  արդյոք ալերգիան եւ ասթման մահացու լինել

421
0

Եթե ​​դուք ասթմա կամ ալերգիա ունեք, ապա կարող եք ավելի շատ հակված լինել սրտի հետ կապված հիվանդության զարգացմանը, իսկ որոշ դեղամիջոցներ կարող են բարձրացնել կամ նվազեցնել այդ ռիսկը, վկայում է կլինիկական փորձարկումների եւ լաբորատոր հետազոտությունների նոր ակնարկը, գրում է UPI-ն:

«Շատերն ասթման թոքերի հիվանդություն են համարում, բայց կա կարեւոր կապ կա ասթմայի եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, [արյան բարձր ճնշումը] եւ շատ այլ հիվանդություններ»,- պարզաբանել է հետազոտության հեղինակ Գո-Պինգ Շին:

«Ես այս ոլորտն ուսումնասիրում եմ ավելի քան 20 տարի, եւ կլինիկական փորձարկումների, ինչպես նաեւ հիմնարար հետազոտությունների ապացույցները մատնանշում են ալերգիկ ասթման՝ որպես ռիսկի կարեւոր գործոն, որի մասին բժիշկներն ու հիվանդները պետք է տեղյակ լինեն անձնական ռիսկը դիտարկելիս»,- ընդգծել է մասնագետը

Ակնարկում կլինիկական հետազոտություններ են նկարագրված, որոնք ցույց են տալիս կապն ասթմայի եւ առողջության հետ կապված ռիսկերի միջեւ, ինչպիսիք են սրտի կորոնար հիվանդությունը եւ աորտայի հիվանդությունը, զարկերակների նեղացումը, որը նվազեցնում է արյան հոսքը դեպի վերջույթներ, ինսուլտը, սրտի անբավարարությունը եւ սրտի հետ կապված այլ բարդությունները:

Զեկույցում նշվում է, որ թոքերում, սրտում եւ արյան անոթներում որոշակի տեսակի բորբոքային բջիջների կուտակումը կարող է բացատրել ասթմայի եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ կապը։

Հետազոտությունը, որը հրապարակվել է երկուշաբթի օրը Nature Cardiovascular Research ամսագրում, նկարագրում է կլինիկական հետազոտությունները, որոնք ուսումնասիրել են սրտի հիվանդության եւ սեզոնային ալերգիայի, ալերգիկ էկզեմայի եւ սննդից եւ դեղերից ծանր ալերգիայի միջեւ կապը: «Այս հետազոտությունները վկայում են այն մասին, որ ալերգիկ ռեակցիաները, բացի ասթմայից, նաեւ սրտանոթային հիվանդությունների ռիսկի զգալի գործոններ են», — ասաց Շին:

Նրա թիմը նաեւ ուսումնասիրել է, թե ինչպես կարող են ասթմայի դեղամիջոցներն ազդել սրտի հիվանդության ռիսկի վրա:

Ըստ հետազոտության՝ ներշնչվող ալբուտերոլը (հաճախ օգտագործվում է սուր ասթմայի նոպաների բուժման համար), ինհալացիոն կորտիկոստերոիդները (ինչպիսիք են ֆլուտիկազոն պրոպիոնատը եւ բուդեսոնիդը) եւ լեյկոտրիենի մոդիֆիկատորները (օրինակ՝ մոնթելուկաստը) նվազեցնում են սրտի հետ կապված հիվանդությունների ռիսկը: Սակայն պարզվել է, որ հաբերը եւ ներերակային կորտիկոստերոիդները (օրինակ՝ պրեդնիզոնը) մեծացնում են ռիսկը: Հակասթմատիկ հակամարմինների (օրինակ, օմալիզումաբի) համար ոչ միանշանակ արդյունքներ են ստացվել. հետազոտություններից մեկը ռիսկի մեծացում է ցույց տվել, իսկ մյուսները՝ ռիսկի նվազեցում կամ ազդեցության բացակայություն:

«Միավորելով ֆունդամենտալ եւ  կլինիկական հետազոտությունների ​​աշխատանքները՝ մենք կարող ենք սկսել տեսնել ընդհանուր պատկերը եւ մտածել հիվանդների բուժման համար հետեւանքների մասին»,- եզրափակել է մասնագետը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ