Գլխավոր էջ Նորություններ Պերուն սանիտարական տագնապ է հայտարարել կապկի ծաղիկ հիվանդության պատճառով

Պերուն սանիտարական տագնապ է հայտարարել կապկի ծաղիկ հիվանդության պատճառով

358
0

Պերուի իշխանությունները որոշել են մայիսի 20-ից հայտարարել սանիտարական տագնապի ռեժիմ՝ կապկի ծաղիկ հիվանդության պատճառով, չնայած երկրում դեռևս վարակման դեպքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում է El Comercio թերթը՝ հղում անելով առողջապահության նախարար Խորխե Լոպես Պենյային:

«Մեզ մոտ դեռևս դեպքեր չկան, սակայն մենք նախաձեռնում ենք այդ միջոցառումը՝ ցանկացած անակնալի պատրաստ լինելու համար»,-ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ նախարարությունը դիտարկում է այդ հիվանդության դեմ պատվաստանյութի գնման հնարավորությունը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ