Գլխավոր էջ Պաշտոնական Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք

Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք

883
0

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է: Ուտելուց 24 ժամ անց նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ:

Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` միջին ծանրության։ Թունավորվածների բուժումը շարունակվում է:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`

  • խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
  • չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
  • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:                                                                             Մանրամասն՝ http://moh.am/#1/2254

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ