Գլխավոր էջ Գլխավոր Ի պատասխան հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ բողոքների

Ի պատասխան հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ բողոքների

260
0

Ի պատասխան հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ բողոքների՝ Առողջապահության նախարարությունը հայտնում է․

«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներից ստանում է բազմաթիվ բողոքներ` արգելված վայրերում ծխախոտի օգտագործման վերաբերյալ, հայտնում ենք, որ համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը. ենթակետի՝ ❌ ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) օգտագործումը հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) արգելվում է:

⚠️Նշված դրույթի կիրարկման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է ՀՀ ոստիկանությանը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի: Ուստի, նման խախտում հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է դիմել Ոստիկանություն:

📞ՀՀ Ոստիկանության թեժ գիծ՝ 102»:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ