Գլխավոր էջ Գլխավոր Ներկայացվել են ՀՀ-ում անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները

Ներկայացվել են ՀՀ-ում անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները

269
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարների և բժիշկ-փորձագետների հետ քննարկել է 2021 թվականին հիմնադրամի կողմից ՀՀ-ում իրականացված անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները:

Անդրադարձ է եղել որոշ խմբերում անպտղության ցուցանիշների փոփոխություններին և դրանց նպաստող գործոններին:

Հնչել են առաջարկներ բնակչության իրազեկման, հակաբեղմնավորիչ միջոցների մասին տեղեկատվության և դրանց հասանելիության մակարդակի բարձրացման, որոշ մանկաբարձական վիրահատությունների ցուցանիշների նվազեցման, արական գործոնով պայմանավորված անպտղության դեպքերի պատճառների վերհանման ուղղությամբ:

Առողջապահության նախարարը կարևորել է, որ աշխատանքները կրեն շարունակական բնույթ, իսկ արդյունքների վերլուծությունից հետո լինեն գործնական առաջարկներ:

Հետազոտության արդյունքները կներկայացվեն առաջիկայում՝ առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ