Գլխավոր էջ Նորություններ Արձանագրվել է սնկից թունավորման դեպք

Արձանագրվել է սնկից թունավորման դեպք

219
0

Կոտայքի մարզում արձանագրվել է «Սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ դեպք՝ 1 տուժածով: Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Այս մասին տեղեկացնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

«Ներկայումս տուժածը հոսպիտալացված է, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վերջինս կերել է իրենց կողմից հավաքված սունկ:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ զգուշացնում է.

✅ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ

✅ չհավաքել սունկ ճանապարհների եզրերից

✅ ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել

✅երեխաներին չկերակրել սնկով

✅աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ

✅սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր

✅չզբաղվել ինքնաբուժմամբ»։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ